Search
Close this search box.

Նոր Կյանքը համայնքում կատարված չարաշահումների գործով մտնում է դատարան

Նոր Կյանք համայնքում տեղի ունեցած չարաշահումների մասին հաղորդումների մասով հարուցվել է միայն մեկ քրեական գործ, որով քննարկվելու է մանկապարտեզում կատարված չարաշահումների դրվագը, մինչդեռ համայնքապետարանում կատարված չարաշահումների մասով ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ դատախազությունը ակնհայտ ոչ իրավաչափ եղանակով չեն հարուցել քրեական գործ, ինչի պարագայումհնարավոր կլիներ կատարել բազմակողմանի քննություն։ Ընդ որում, մերժելու մասին որոշումներըկայացվել են զավեշտալի պատճառաբանություններով, տեղեկացնում է Նոր Կյանքի համայնքապետարանը։

Ձեռնարկված քայլերը նպատակ են հետապնդում քրեական պատասխանատվության ենթարկել համայնքի շահերը ոտնահարած պաշտոնատար անձանց, վերականգնել համայնքի սեփականությունը հանդիսացող ապօրինի օտարված հողամասերի նկատմամբ իրավունքը։

ՀՀ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից պետական շահերը ներկայացվելու փոխարեն ընտրվել է մարտավարություն՝ սպասարկելու մասնավոր անձանց շահերը, ինչն անհասկանալի գործելաոճ է։Վերջիններիս կայացված որոշումները բողոքարկվում են դատարանում։

Համայնքապետարանը տեղեկացնում է, որ սույն գործերով դատական նիստերը կկայանան ՀՀ Արարատի և Վայոց Ձերի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդու նստավայրում, սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 13։30-ին։