Search
Close this search box.

Սեռապես շեղված պրոդյուսերին բացառել են ամերիկյան կինոակադեմիայից

Կինոմատոգրաֆիական արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան իր շարքերից բացառել է հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին՝ սեռական ոտնձգությունների վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքների շուրջ վերջերս ծագած սկանդալի ֆոնին։

Համապատասխան որոշումն ընդունվել է ակադեմիայի խորհրդի բոլոր՝ 54 անդամների արտակարգ հանդիպման ժամանակ, որը կայացել է շաբաթ օրը։ Ինչպես ասվում է կազմակերպության հայտարարությունում, մասնակիցներն աջակցել են այդ որոշմանը ձայների անհրաժեշտ 2/3-ով։ Նրանք այդ կերպ ազդարարել են կինոարդյունաբերության ոլորտում սեռական ագրեսիվ վարքի ամոթալի թողտվության դարաշրջանի ավարտի մասին։