Search
Close this search box.

Արմեն Ջիգարխանյանի քույրը նոր մանրամասներ է ներկայացրել

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի քույրը՝ Մարինա Ջիգարխանյանը, հերքել է տեղեկությունը եղբոր անհետացման ու առևանգման մասին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ներկա պահին դերասանը գտնվում է հիվանդանոցում։ Մարինայի խոսքով՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ առկա են բազմաթիվ ծանր հիվանդություններ, և նրան օգնություն է պահանջվել։

«Սկզբում նրա մոտ շտապօգնություն եկավ, օգնեց նրան։ Այնուհետև եղբորս հետ տարան թատրոն, իսկ հետ նրան կրկին հիվանդանոց ուղարկեցին»,-պատմել է արտիստի քույրը
«Վիտալինան շատ լավ մարդ է, նա ոչ ոքի չի կողոպտել։ Եղբայրս ողջ է միայն նրա աղոթքների շնորհիվ։ Նրանց միջև որևէ վեճ չի եղել»,-ասել է Մարինա Ջիգարխանյանը։ Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ հայ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ցուցմունք է տվել իր երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկու դեմ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Ըստ աղբյուրների՝ դերասանը հայտնել է, թե կինը փորձում է սպանել իրեն, որպեսզի տիրի իր ողջ ունեցվածքին, որը նա վերջին տարիներին կտակել է կնոջը: Մեկ այլ տեղեկությունում էլ նշվում էր , որ հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դիմել է Մոսկվայի ոստիկանությանը՝ խնդրելով օգնել տուն վերադարձնելու իր փախած ամուսնուն։ Ինչպես հայտնում է Mash պորտալը՝ Ջիգարխանյանն անհետացել է մի քանի օր առաջ։

«Արմենի մոտ հիվանդության պատճառով երբեմն զայրույթի պոռթկումներ են լինում։ Վերջերս մենք վիճեցինք, և անսպասելիորեն եկան նրա ինչ-որ հին ընկերներ»,-ասել է Վիտալինան։

Ինչպես գրում է Mash-ը, այդ ընկերները եղել են Հայրապետ Հովհաննիսյանը և Արթուր Սողոմոնյանը։ Արմեն Բորիսովիչն ընկերների հետ գնացել է անհայտ ուղղությամբ և գրեթե դադարել կապի դուրս գալ կնոջ հետ։

«Ես այդ ժամանակվանից նրան չեմ տեսել, սակայն մեկ անգամ խոսել եմ։ Նա ասել է, որ կսպանի ինձ։ Ես ոչինչ չեմ հասկանում»,-ասել է Վիտալինան։