Search
Close this search box.

Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

Հոնկոնգում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ կապված «Հանուն» թայֆունի (Khanun) մոտենալու հետ: Այս մասին հայտնում է տեղի մետեոծառայությունը: Օդերևութաբանների տեղեկություններով՝ այժմ արևադարձային ցիկլոնի էպիկենտրոնը գտնվում է Հոնկոնգից 280 կմ հեռավորության վրա:
Սպասվում է, որ թայֆունը կմոտենա Հոնկոնգին կիրակի օրը: Ընդ որում, հաղորդվում է, որ ինտենսիվ անձրևների պատճառով ջրհեղեղներ են սպասվում:
Թայֆունի վտանգավորության մակարդակը հասնում է 10 բալից 8-ի: Փոթորկի նախազգուշացում է հայտարարվել նաև չինական Մակաո քաղաքում և Հուանդուն նահանգում: