Search
Close this search box.

Ողբերգական դեպք․ հրաձգության հետևանքով 6 մարդ է մահացել

Չեխական Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցե, տեղեկացնում է meduza.io կայքը:

Չեխիայի Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին:

Կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:

Հարձակում գործած անձը թաքնվել է, հարձակման պատճառներն անհայտ են: Ոստիկանությունը հրապարակել է հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել որոնողական աշխատանքներում:

Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ: