Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. ավագ դպրոցի 16-ամյա աշակերտուհին փորձել է ինքնասպան լինել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մուրացան բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, որտեղ պարզվել է, որ նա բնակվում է Արաբկիր վարչական շրջանում: Ինչպես հայտնում է կայքը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ:

Պարզվել է, որ 16-ամյա Սոնա Մ.-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի «Սիաֆոր» և «Պարացետամոլ» տեսակի դեղահաբեր և նրան արդեն թույլ վիճակում հայտնաբերել է մայրը և շտապ տեղափոխել հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ երեխան սովորում է մայրաքաղաքի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: