Search
Close this search box.

Հագած մայկաները հետ են ուզել. տոնի խայտառակությունը

Երևանի տոնի առթիվ «Երևան, սիրո քաղաք» նկարով ու տպագրությամբ մայկաներ էին բաժանվել տոնի մասնակիցներին, որոնք ինչպես ՀՀԿ նախընտրական քարոզ- հավաքներին, այնպես էլ այս անգամ մայրաքաղաքի դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներ էին:

Եվ եթե ընտրություններին այս մարդկանց հրահանգվում է հավաքից հետո գնալ մարդ հավաքագրել ու գնալ իրենց օգտին քվեարկել, ապա այս հավաքին այլ հրահանգ էր իջեցված`գնալ տուն, մայկաները խնամքով ծալել ու հետ վերադարձնել:

Մասնավորապես, հարցը խիստ են դրել որոշ մանկապարտեզների ղեկավարներ: Ի վերջո, ի՞նչ են անելու հագած մայկաները մանկապարտեզների տնօրենները, և Երևան քաղաքի տոնի գլխավոր կազմակերպիչ Տարոն Մարգարյանը տեղյա՞կ է, որ մայկաների հետվերադարձի խնդիր է դրվել` խայտառակելով պատկառելի տարիք ունեցող մայրաքաղաքի տարեդարձը:

ArmLife.am