Search
Close this search box.

Մեկ օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 4000 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 24-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 4115 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 2 հրազենի փող: