Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշր ավտովթար Կրասնոդարում. տուժածները հայ են

Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս. թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.

«ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ազիզ Օզմանյանը, 1997 թ. ծնված Դիանա Իբոյանը, 2016 թ. ծնված Անգելինա Իբոյանը, 1951 թ. ծնված Անատոլի Բագատովը, 1989 թ. ծնված Գալինա Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան:

Կրիմսկի ԿՇՀ, հասցե՝ 353380, Կրասնոդարի երկրամաս, քաղաք Կրիմսկ, Գորնայա 15 փողոց
Աշխատանքային հեռ.՝ 8-(86131) 4-50-00
Ընդունարան՝ 8-(86131) 4-33-23
Դիահերձարան՝ 8(86131)4-69-37: