Search
Close this search box.

Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այրվում է վագոն-տնակ:

ԱԻՆ լրատվական կայքի տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրական գյուղի 18-րդ փողոցի թիվ 78 տան մոտակայքում գտնվող չշահագործվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել՝ 23:54-ին:

Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 15 քմ):