Search
Close this search box.

«Հրապարակ» . ՍԱՊԾ-ում մարդկանց աշխատանքից ազատելիս օրենքի որեւէ նորմ չեն պահպանել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխան Կարապետյանի՝ Սննդի անվտանգության ծառայության պետ նշանակվելուց հետո գերատեսչության անդորրը խախտվեց, աշխատակիցներ ազատվեցին, ովքեր մամուլով սկսեցին բացահայտումներ անել։ Ոմանք աշխատանքից իրենց ազատումը վիճարկում են դատարանում։

ՍԱՊԾ խոհանոցից տեղյակ մեր աղբյուրը նշում է՝ կանխատեսելի է, որ այս կառույցը բոլոր դատական ատյաններում կպարտվի, քանի որ մարդկանց աշխատանքից ազատելիս օրենքի որեւէ նորմ չեն պահպանել։ «Բացարձակ իրավաբանություն չկա, Աշխատանքային օրենսգրքի ոչ մի նորմ չեն պահպանել։ Տարրական բան է, մարդկանցից նախապես աշխատանքից ազատման դիմումներ են վերցրել, ինչն արդեն ապօրինի է, բայց օրենքը, վճռաբեկի նախադեպային որոշումն ասում է, որ գործատուն առնվազն 3 օր պետք է սպասի, աշխատակիցն այդ ընթացքում իրավունք ունի դիմումը հետ վերցնել, սակայն ՍԱՊԾ-ում նախապես վերցված դիմումների վրա ամսաթիվ են դրել, նույն օրն էլ ազատել։ Սա ընդամենը մի խախտում է տասնյակներից»։

Մանրամասը`  թերթի այսօրվա համարում: