Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ովքե՞ր են կրթության պատճառաբանությամբ բանակում չծառայած պաշտոնյաները

«Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:

Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մոտ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այսպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբևէ այնուհետև զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծառայելն առհասարակ»:

Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում և ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չեն ծառայել բանակում:

Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների և նոր ձևավորված կառավարության ֆոնին, թերևս, արժի մեկ անգամ ևս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան: 1990-1995թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, 1995-1998թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 1997-1998թթ. անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում, 1997-2001 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան: 1991- 1996 թթ. Երևանի ժողովրդական տնտե­սության ինստիտուտը՝տնտեսագետի որակավորմամբ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան: 1999-2004թթ. Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆա­կուլտետ, պետական և մունիցիպալ կառա­վարում, 2004-2007 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտու­թյունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու, 2011 -2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրա­գույն դպրոց, հանրային կառավարման մա­գիստրոս (MPA), 2016թ. Սթենֆորդի հա­մալսարանի մասնագիտական զարգաց­ման կենտրոն, «Սթենֆորդ-ԻԱՏԱ» ավիա­ցիայի կառավարում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրա­տուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ գյուղատնտեսու­թյան մեքենայացում մասնագիտությամբ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան: 1999թ. ավարտել է Երև­անի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.՝  ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001- 2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրա­յում, 2003-2004թթ.՝ Ա. Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան. 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատ­մության ֆակուլտետը: 2001 թ.՝ ԵՊՀ պատմու­թյան ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ՝ Լունդի համալսարանի մագիստրա­տուրան (Շվեդիա): 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան. 1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000 թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահան  Հարո ւթյունյան. 2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: 2011 թ՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Անդրանիկ Հարությունյան: 2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյան:  2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը. 2005թ. մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյան: 1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ՝ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Հակոբ Նազարյան: 2001թ.  ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003 թ. Երևանի պետական համալսարանի պատ­մության ֆակուլտետի մագիստրատուրան: 2006թ. ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագ­րության ինստիտուտի ասպիրանտուրան»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: