Search
Close this search box.

«Ժամանակ». Ֆելիքս Ցոլակյանը միացել է Շիրակի մարզից կտոր ունենալու պայքարին

«Ժամանակ» օրաթերթը գրում է. « Համայնքների խոշորացումը և դրա արդյունքում նշանակված նոր ընտրությունները հերթական առիթն են Հայաստանը ազդեցության գոտիների բաժանելու համար: Շիրակի մարզից իր կտորը ունենալու համար մղվող պայքարին է միացել մարզի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

Շիրակը ազդեցության գոտիների բաժանելու հարցում այժմ մրցակցում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը, նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը և 2017թ. «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը: Եթե նախկինում փոքր գյուղերը իրենցից ֆինանսական և քաղաքական հետաքրքրություն չէին ներկայացնում, ապա համայնքների խոշորացման արդյունքում դրանք բավական գրավիչ են դարձել անգամ մեծ ախորժակ ունեցող խաղացողների համար»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: