Search
Close this search box.

«Փաստ». «Բուլկի» Արամը օպտիմալացնում է բիզնեսները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի նախարարությունների նախկին նախարար Արամ Հարությունյանը («Բուլկի» Արամ), ինչպես հայտնի է, բազմաթիվ բիզնեսներ ունի: Արամը, որ պաշտոնում «ծվարել է», այնտեղից ինչ-որ բան սեփականաշնորհել է: Իսկ այժմ խիստ արագացված ծախելիքը ծախում է, մնացածը «թափով» անվանափոխում: Երեւի, նոր պաշտոն են խոստացել, փորձում է «մաքրել» նախկին հետքերը:

Ի դեպ, նա ամենաշահագրգռված սեփականատերն է՝ Սեւանի ջուրը բաց թողնելու հարցում: Որովհետեւ թերակղզում ամենամեծ տարածք ունեցողն է: Նա վաղուց է «զաբոռապատել» լողափնյա քոթեջների ցանցով իր տարածքը:

Բուլկու բիզնեսին կխփի Սեւանա լճի մակարդակի բարձրացումը՝ մեծ տարածքներ ջրի տակ կմնան»:

Մանրամսը՝ թերթի այսօրվա համարում: