Search
Close this search box.

Երևանում վրաերթի են ենթարկվել 16-ամյա և 17-ամյա հետիոտներ

Հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ Թումո նորարարական ստեղածագործական կենտրոնի մոտ, 30-ամյա Վարդան Անտոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը: