Search
Close this search box.

Վանաձորում հրդեհից մահացած 4-ամյա փոքրիկի ընտանիքում սա 2-րդ երեխայի մահն էր

Նոր մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Աղայան 25 հասցեում գրանցված հրդեհի հետեւանքով 4-ամյա տղայի մահվան վերաբերյալ:

4-ամյա փոքրիկը տանը մենակ, քնած է եղել ու ըստ նախնական տվյալների, հրդեհն առաջացել է վերմակի բռնկվելու հետեւանքով: Պարզվում է, որ 4-ամյա տղան առաջին երեխան չէ, որ այս ընտանիքում մահացել է:

Մահացածի մայրը 5 երեխաների մայր է: Երեխաներից երկուսը տեւական ժամանակ է, ինչ հանձնված են սկեսրոջ խնամքին, ավագ տղան Երեւանում է աշխատում, մոր խնամքին մահացած փոքրիկն էր ու 7-րդ դասարանում սովորող տղան: Ամուսինը ազատազրկման է դատապարտված: