Search
Close this search box.

Նախ պետք է պարզել Լևոն Իգիթյանը հիվա՞նդ է, թե՞ խուլիգան

Զարուհի Փոստանջյանի տեղեկացմամբ՝ «Երկիր Ծիրանիի» ավագնու անդամները ՀՀԿ ավագանու անդամ Լևոն Իգիթյանին չեն շտապում դատի տալ, քանի որ պետք է պարզել՝ հիվանդ է, թե ոչ. «Իրավապահներն իրենք պետք է անդրադառնան խնդրին ու քրեական գործ հարուցեն, կանչել պատասխանատվության մեղավորներին, որովհետև մենք չէինք գտնվում որևէ մեկի սեփական տարածքում ու մասնավոր զրույց չէր: Հանրային կարգերին կոպիտ վնաս է պատճառվել ու գնահատականի տիրույթն իրավապահներինն է: Կսպասենք, տեսնենք՝ ինչպես են արձագանքելու, քանի որ խուլիգանություն է տեղի ունեցել, որը քրեորեն հետապնդելի արարք է»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ ցավը նրանում է, որ Լ. Իգիթյանը արդեն հերքել է, թե չի անպատվել ու հայհոյել «Երկիր Ծիրանի» ավագնու անդամին. «Եթե մեր նկատամբ չէ այդ հայհոյանքը հնչեցրել, այլ ուղղակի դահլիճում է հնչեցրել, այստեղ արդեն խուլիգանություն է: Իսկ եթե նա առողջական խնդիրներ ունի, ապա մենք խնդիր ունենք հիվանդ մարդու հետ, մեկ այլ տիրույթ պետք է փոխանցվի հարցը: Եթե հիվանդ է, հիվանդ մարդուն պետք է բուժել»,- նշել է նա:

Հիշեցնենք,  որ Երևանի ավագանու նիստում  Լևոն Իգիթյանը  «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամին վիրավորում է ասելով՝ «քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: