Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպառնում են գործադուլով. ամբողջ դպրոցը Լևոն Մկրտչյանի դեմ

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցը» ոտքի է կանգնել: Մանկավարժները ևս մեկ անգամ իրենց բողոքի ձայն են բարձրացնում՝ գործադուլ հայտարարելով: Խնդիրն այն է, որ այս դպրոցում, ըստ ուսուցիչների, անօրինական կարգով և առանց մրցույթի տնօրեն է նշանակվել: Տնօրեն էլ ոչ այլ ով է, քան ԿԳ նախարարի խորհրդական, ՀՅԴ կուսակցության անդամ Բագրատ Եսայանի կինը՝ Վերգինե Եսայանը: Կոլեկտիվի տեղեկացմամբ՝ տնօրենին որոշել ու նշանակել են, մինչդեռ գործը գտնվում է դատարանում:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար երկու անգամ հայտարարվել է  մրցույթ, որոնք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով: Այնուհետև, Լևոն Մկրտչյանի հրամանով տնօրեն նշանակվեց Վերգինե Եսայանը: Մինչդեռ, դպրոցի կոլեկտիվը կարծում է, որ տնօրենի մրցույթի երկու նիստերն էլ արհեստական ճանապարհով են չեղյալ հայտարարվել, իսկ Վ. Եսայանը՝ ԿԳ նախարարության հատուկ միջամտությամբ է նշանակվել:

Փաստորեն, Լևոն Մկրտչյանը հաստատակամորեն որոշել է հանրակրթական ոլորտը՝ բոլոր անկյուններից «օկուպացնել» դաշնակցականներով:

Հետո էլ Արմեն Ռուստամյանը դժգոհում է ընդգծելով, թե «ով ասեց, որ դաշնակցության համար լավ է»: Ոչ, թե լավ, այլ՝ շատ լավ է, քանի որ ՀՅԴ-ն իր աստեղային ժամն է ապրում, կրթության ոլորտն էլ ձեռքի հետ դարձրել է իր անձնական «բոստանը»՝ ինչ ուզում՝  ցանում, երբ ուզում՝ հնձում:

ArmLife.am