Search
Close this search box.

Հայտնաբերվել է Շամիրամում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը. Տեսանյութ

Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Հիշեցնենք, օգոստոսի 1-ին՝ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդ մահացել էր, 7-ը՝ վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանը նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։