Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը փակե՞լ է պարտքերը

Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից մեկն էլ Արարատ ցեմենտի գործարանն է, որը գտնվում է Արարատի մարզում: Ժամանակին հենց Արարատի քաղաքապետերը Հովիկ Աբրահամյանից թաքուն տարբեր տեղեր դժգոհում էին, թե Ծառուկյանը քաղաքը թաղել է փոշու մեջ, ու գույքահարկ չի վճարում, պարտքը մի քանի միլիոնի է հասնում:

ArmLife.am-ը կապ հաստատեց Արարատի քաղաքապետարանի գույքահարկի գծով պատասխանատու Հովիկ Պողոսյանի հետ՝ պարզելու,  թե Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը համայնքին գույքահարկի մասով որքան պարտք ունի: Մեզ հետ հեռախոսազրույցում Հովիկ Պողոսյանը նշեց, որ ինքը հին աշխատող չէ և տեղյակ չէ նախկինում, ինչ պարտքեր կան- չկան. «Միայն գիտԵմ, որ այս տարվա դրությամբ Արարատի ցեմենտի գործարանը գույքահարկի գծով պարտք չունի: Այլ տեղեկության չեմ տիրապետում»:
ArmԼife.am