Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Ողբերգական դեպք Վանաձորում. փրկարարները սեփական տնից դուրս են բերել 4 տարեկան երեխայի դին

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.35 ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում այրվում է տուն. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները տնից դուրս են բերել 2013 թ. ծնված Է. Խ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:59-ին, մարվել՝ 21:16-ին:

[smartslider3 slider=126]