Search
Close this search box.

«Հրապարակ». ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած պատգամավորը երկու բնակարան է գնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար:

Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո: Վանիկ Ասատրյանն այս առիթով մեր հարցը կոռեկտ չհամարեց եւ, առանց պատասխանելու, անջատեց հեռախոսը: Ինչպես հայտնի է, «Ծառուկյան դաշինքի» բազմաթիվ պատգամավորներ քարոզարշավի համար գումարներ ստանում էին Գագիկ Ծառուկյանից՝ նշելով, որ քարոզարշավի համար բավարար միջոցներ չունեն»: Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: