Search
Close this search box.

Ողբերգական դեպք. բնակարանում այրված վիճակում հայտնաբերվել է 4-ամյա երեխայի դի

Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Աղայան 25 բնակարանում հրդեհ է բռնկվել: Այս պահին եղած տեղեկություններով՝ հրդեհի հետեւանքով բնակարանում հայտնաբերվել է 4-ամյա տղա երեխայի դի՝ ծխահարված ու այրված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ բնակարանում դեպքի պահին փոքրիկը միայնակ է եղել: Հրշեջները փոքրիկին հայտնաբերել են այրվածքներով ու ծխախեղդ եղած վիճակում: