Search
Close this search box.

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 226 դատապարտյալի: Այս մասին հայտարարել է համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն՝ տեղեկացնելով, որ 141 դատապարտյալ այսօր ազատ կարձակվի:

«Ընդհանուր առմամբ, ներում է շնորհվել 226 դատապարտյալի: Նրանցից 141-ն այսօր ազատ կարձակվեն, իսկ 85 դատապարտյալի պատիժը նվազեցվել է: Հանձնաժողովն, ընդհանուր առմամբ, քննարկել է 1604 դատապարտյալի գործ: Ներում շնորհվածների թվում են 13 կին և երկու անչափահաս: Ներում է շնորհվել նաև ցմահ ազատազրկված բանտարկյալի, ով պատիժ է կրում սպանության համար»,- հայտարարել է Քորիձեն: