Search
Close this search box.

Google-ը հաստատել է, որ ռուս գործակալները $100,000-ի գովազդ են պատվիրել

Վերջերս Google կորպորացիան բացահայտել է, որ ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրությունների արդյունքներին ներազդելու նպատակով ռուսաստանյան գործակալները շուրջ 100 հազար դոլարի գովազդ են պատվիրել:

Google ընկերությունը բացահայտել է, որ ռուսաստանյան գործակալները շուրջ 100 հազար դոլար գովազդի են տեղադրել YouTube, Gmail և Google-ի որոնման պորտալներով:

Ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էին եկել նաև Facebook և Twitter ընկերությունները: Սա նշանակում է, որ Ռուսաստանը իսկապես ջանք ու միջոց չի խնայել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ներազդելու ողղությամբ:

Առցանց գովազդային ծառայություններ և վերլուծություն տրամադրող DPAA գործակալության տնօրեն Բարի Ֆրեյի խոսքերով, գոյություն ունեն գովազդային այնպիսի ալգորիթմեր, որոնք թույլ են տալիս գովազդային ուղերձը տարբեր ձևաչափով: Այն կարող է լինել, օրինակ՝ ավտոմեքենայի, մանկական խաղալիքների, կամ պոռնոգրաֆիկ բնույթի գովազդ, մինչ օգտատերերը հաճախ չեն կարող պարզել գովազդատուների իրական ինքնությունը:

Ինչպես Facebook և Twitter ընկերությունների բարձրաստիճան ղեկավարները, Google ընկերության ներկայացուցիչները նույնպես պատրաստվում են առաջիկայում վկայություն տալ Կոնգրեսում:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը 2016 թվականի քարոզարշավի ընթացքում գովազդի վրա ծախսել էր շուրջ 400 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Դոնալդ Թրամփը՝ շուրջ 100 միլիոն ԱՄՆ դոլար: