Search
Close this search box.

Ֆոտո. Առաջնագծում զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանները բարելավվում են

 

Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը. «Որակյալ սնունդ ապահովելու, ճաշացանկը ըստ անհրաժեշտության փոփոխությունների ենթարկելու համար պաշտպանության բանակում համապատասխան հանձնաժողովի կողմից մարտական դիրքերում հաճախակի ուսումնասիրություններ են իրականացվում՝ հաշվի առնվում զինծառայողների կողմից բարձրացվող առաջարկները:

Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են. առաջիկա տարիներն առաջնագծում զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված կարդինալ փոփոխությունների փուլ է»,-նշել է նա: