Search
Close this search box.

Աճուրդի կհանվի Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» նկարը

Christie’s աճուրդային տունը նոյեմբերի 15-ին Նյու Յորքում 100 միլիոն կամ ավելի դոլարով վաճառքի կհանի Լեոնարդո դա Վինչիի «Սալվադոր Մունդի» նկարը, որը ձեռք է բերվել մասնավոր հավաքածուից: Հիսուսի պատկերով այս նկարը նախկինում երբևէ չի ներկայացվել որևէ աճուրդի:

«Այս նկարը իսկապես կորել էր, քանի որ տարիների ընթացքում այն ծածկվել էր հին ներկի շերտերով, որը խեղաթյուրել էր նկարի որակը: Այդ պատճառով 20-րդ դարում այն պատճեն էր համարվել և 1950-ական թվականներին բավականին ցածր գնով վաճառվել էր ամերիկացի մի կոլկցիոների: Նկարի սեփականատերը 2005 թվականին որոշեց այն վաճառել որպես պատճեն, պարզ դարձավ, որ այն իրականում Լեոնարդոյի բնօրինակն է», — նշել է Christie-ի աճուրդային տան ավագ մասնագետ Ալան Վինթերմութը:

Հայտնի է միայն, որ նկարի սեփականատերը եվրոպացի արվեստի սիրահար է: