Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Մահվան ելքով վրաերթ «Կոմիտասի» շուկայի դիմաց

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Լևոն Լազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Կոմիտաս» շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է:

Կայքի տեղեկացմամբ՝ նշված հատվածում կա ստորգետնյա անցում և հետիոտնը եթե անցներ հետիոտնի համար նախատեսված վայրով, ապա վրաերթի չէր ենթարկվի:

[smartslider3 slider=122]