Search
Close this search box.

«Հրապարակ». «Ծառուկյան» դաշինքում գրքաննություն է. Ծառուկյանը հրահանգ է իջեցրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքում սկսել են գրաքննության ենթարկել ֆրակցիայի ցանկացած պատգամավորի հրապարակային խոսքը, հայտարարությունը:

Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բոլորին հրահանգել է հնարավորինս քչախոս դառնալ կամ շատ չերեւալ ասպարեզում, քանի որ կուսակցության ասելիքը կասի Իվետա Տոնոյանը կամ էլ նրա ցուցումով ու համաձայնությամբ՝ այլ անձ:

Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում բրիֆինգներին երեք տասնյակից ավելի անդամ ունեցող խմբակցությունից որեըէ մեկը չէր ներկայացել՝ Իվետա Տոնոյանը Հայաստանում չէր, նրան փոխարինող էլ չէին գտել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: