Search
Close this search box.

Սա քաղաքապետարան է, թե «սխոդկի վայր»

Տարոն, այդ ինչ է կատարվում քո ղեկավարած խմբակցությունում: Ոչ առաջին, ոչ երկրորդ և ոչ էլ հավանական վերջին դեպքն է, երբ Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամներն իրենց պահում են այնպես, ասես «իրենց մայլի» փողոցում լինեն: 78 ամյա Լևոն Իգիթյանն՝ առանց իր տարիքից և ունեցած-չունեցած վաստակից քաշվելու, «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամին վիրավորում է հրապարակավ ասելով՝ «քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Եվ նա համարվում է  ձեր խմբակցության ինտիլիգենտ հատվածի ներկայացուցիչը: Նա արվեստագետ է, ճարտարապետ, ձեր սերուցքն է, հպարտության մարմնավորումը ու երևի դա է պատճառը, որ Հանրապետական ավագանու մյուս անդամներն այդպես հիացած էին «վարժապետի» խոսքերից: Եթե մտավորականն է իրեն թույլ տալիս կնոջ հանդեպ այդպիսի պահվածք ցուցաբերելու, ապա «Ծիտ» մականունով հայտնի Արմեն Սահակյանը մտածելու ինչ ունի:

Սա քաղաքապետարան է, թե «սխոդկի վայր», որտեղ «օբշյակը» քաղաքական ընդդիմախոսներին իրենց սպեցիֆիկ բառամթերքով «նակազատ» է անում: Եթե կարգի չհրավիրեք ձեր «ինտիլիգենտ» ու «գողական» մասսային, ապա կարելի է մտածել, որ Հանրապետական ավագանու անդամներից ոմանք պարզապես խոսափող են ձեր ձեռքին, որոնց օգնությամբ կարողանում եք «բշտել» ու վիրավորել ձեր ընդդիմադիրներին:

ArmLife.am