Search
Close this search box.

Հոկտեմբերի 15-ին Երեւանի որոշ փողոցներ փակ կլինեն

Հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը՝ պայմանավորված «Կոկա-Կոլա Երեւան» կիսամարաթոնի անցկացմամբ:

Քաղաքապետարանը հրապարակել է փակ փողոցների ցանկը.

— Ժամը 07:00-ից Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:

— Ժամը 08:00-ից՝ Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչեւ Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:

— Ժամը 08:30-ից Ստ. Շահումյանի անվ. Հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը,  Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի թողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցի եւ Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան  փողոցները եւ Սախարովի հրապարակը: