Search
Close this search box.

Ազգերի լիգա.Հայաստանի հավաքականը հանդես կգա D դիվիզիոնում

ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյունքներով ձևավորվել են ազգերի Լիգա մրցաշարի բոլոր 4 դիվիզիոնները:

Հայաստանն, ինչպես և սպասվում էր հայտնվել է D դիվիզիոնում, որտեղ ընդգրկվել են նաև հետևյալ հավաքականները`

Մակեդոնիա, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Մոլդովա, Մալթա, Կոսովո, Անդորրա, Սան-Մարինո և Ջիբրալթար: Այստեղ կկազմի 4 խումբ` 4-ական թիմերով:

A դիվիզիոնում հայտնվել են վարկանիշային աղյուսակի առաջին 12 ներկայացուցիչները` Գերմանիա, Պորտուգալիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Լեհաստան, Իսլանդիա, Խորվաթիա և Հոլանդիա: Այստեղ կձևավորվեն 4 խմբեր` երեքական թիմերով:

B դիվիզիոնում ընդգրկվել են այն հավաքականները, որոնք վարկանիշային աղյուսակի 13-ից 24-րդ հորիզոնականներն են զբաղեցնում. Ավստրիա, Ուելս, Սլովակիա, Ուկրաինա, Իռլանդիա, Շվեդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ռուսաստան, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Թուրքիա: Այստեղ ևս չձևավորվի 4 խումբ` 3-ական թիմերով:

Իսկ C դիվիզիոնում հանդես կգան Ռումինիան, Շոտլանդիան, Սլովենիան, Հունգարիան, Սերբիան, Ալբանիան, Նորվեգիան, Հունաստանը, Մոնտենեգրոն, Իսրայելը, Բուլղարիան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Էստոնին և Լիտվան: Այս դիվիզիոնում կլինի 1 խումբ 3 թիմերով, ինչպես նաև 3 խումբ` 4-ական թիմերով:

Նշենք` ազգերի Լիգայի վիճակահանությունը կկայանա 2018 թվականի հունվարի 24-ին Լոզանում:

Վիճակահանության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները կբաժանեն խմբերով, նույնը նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի հավաքականների դեպքում: