Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Հայկական լրտեսների հետքը» Ադրբեջանի ռազմագիտության դասագրքում

««Հայկական լրտեսների հետքը» Ադրբեջանում դասագրքերի հետ կապված նոր աղմուկ է բարձրացել:
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի դասագրքերում Ադրբեջանի զինծառայողի լուսանկարի փոխարեն Հայաստանի զինված ուժերի դիպուկահարներից մեկի լուսանկարն է հրապարակվել:
Սա արդեն երկրորդ դեպքն է: Եթե հիշում եք, Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածի 10-րդ դասարանի պատմության դասագրքերում վերջերս տպագրվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Ալեն Ղուլյանը։