Search
Close this search box.

Կատալոնիայի ղեկավարը ստորագրել է անկախության հռչակագիրը

ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ՝ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալն ու խորհրդարանի խոսնակը ստորագրել են անկախության հռչակագիրը:
Հռչակագրի տակ ստորագրում են նաև անկախությանն աջակցող «Միասին հանուն այո-ի» կուսակցության պատգամավորները, ովքեր խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեն:
Հիշեցնենք, որ խորհրդարանում հանրաքվեի արդյունքները ներկայացնելով Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ի քվեարկության արդյունքները իրավունք են տալիս անկախ պետության ստեղծման մասին հայտատարել: