Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ford Transit-ը մխրճվել է КамАЗ-ի մեջ. կա 10 վիրավոր

Հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում Ժամը 23:00-ի սահմաններում Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել КамАЗ մակնիշի 54 ԼՕ 444 համարանիշի ավտոմեքենայի մեջ:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված ճանապարհահատվածում գործող գազալցակայանի աշխատակիցներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը:

[smartslider3 slider=120]