Search
Close this search box.

Ֆրանսիայում երկու բանտարկյալների մեղադրել են ահաբեկչություն ծրագրելու մեջ

Ֆրանսիական Ֆրեն բանտի երկու բանտարկյալներին մեղադրանք են առաջադրել ահաբեկչություն ծրագրելու համար, հայտնում է AFP-ն։

Նման մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կամերունցուն ու 22-ամյա ֆրանսիացուն, որոնք մոտ օրերս պետք է ազատ արձակվեին բանտից։ Երկուսն էլ դատապարտված են եղել գողության ու թալանի համար, բայց բանտում նրանք արմատական հայացքներ են ձեռք բերել։ Կամերունցուն 2016-ից սկսած հետեւում են հատուկ ծառայությունները։ Պարզվել է, որ նա ԻՊ-ի կողմնակիցն է ու կապ է ունեցել Իրաքում կամ Սիրիայում գտնվող ինչ-որ մեկի հետ։ Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ բանտում գտնվելու ժամանակ ահաբեկչություն էր ծրագրում։

Որպես ահաբեկչության համար հնարավոր թիրախ նրանք դիտարկում էին բանտի հսկիչներին ու ոստիկաններին։ AFP–ի աղբյուրը հայտնում է, որ հնարավոր սցենարներից նրանք հիշատակել են նաեւ պատանդառումն ու գնդակոծությունը։