Search
Close this search box.

Ինչ ուղերձով է Սերժ Թանկյանը գալիս Հայաստան

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայաստան է գալիս: Նա Երեւանում կլինի վաղը՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան:System of a Down-ը Երևանում տասնյակ հազարավոր երկրպագուների առաջ հանդես եկավ 2015-ի ապրիլի 23-ին «Արթնացրեք հոգիները» (Wake up the Souls) համերգային շրջագայության շրջանակում։ Այդ օրը համերգի ժամանակ նա ուղերձներ հղեց Հայաստանի իշխանություններին: Իսկ այս տարի հայաստանյան այցի ժամանակ System of a Down խմբի մենակատար, ակտիվիստ Սերժ Թանկյանը հայտարարեց է, որ ցանկանում է Հայաստանում հիմնել ռոք փառատոն. «Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին»,- «Ֆրանսպրեսի» հետ զրույցում ասել էր Սերժ Թանկյանը