Search
Close this search box.

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի, հույսը վերադարձավ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց Ստելլա Կիրյակիդիսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: ԻՆչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց <<Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը>>: Նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում, ի հակառակ մի շարք լոբբիստական ուղղությունների կարողացավ միավորվել իրականում անաչառ թեկնածուի շուրջ: 132 քվե Ստելլա Կիրյակիդիս 84 քվե Էմանուելիս Զինգերիս»,-գրել է նա։