Search
Close this search box.

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում Մեծ Հայքի շուրջ

Ադրբեջանում չեն հանդարտվում կրքերը 10-րդ դասարանցիների համար հրատարակված «Համաշխարհային պատմություն» գրքի շուրջ, որտեղ, ինչպես նշում էին ալիևյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբագրի վրիպման պատճառով քարտեզներից մեկի վրա «տեղադրվել»  է ծովից ծով ձգվող ՄԵծ Հայքը: Ի դեպ, այդ անթույլատրելի վրիպակն, որն ադրբեջանցիներին պատճառել է աննակրագրելի ցավ, տեղ է գտել միայն գրքի ռուսերենով հրատարակված վարկածում:  Ադրբեջաներենով և վրացերենով հրատարակություններում այդ «սխալը» չկա:
Քանի որ ազերիական ԶԼՄ-ները չեն կարող հանդարտվել, ապա Մեծ Հայքի քարտեզում հայտնվելու վերաբերյալ պարզաբանումներ է արել գրքի հեղինակը՝ Քյամրան Ասադովը: Բայց, ինչպես ասում են, ավելի լավ է սույն պատմաբանը լռեր:

Փորձելով բացատրել, թե ինչու է Մեծ Հայք անվանումը տեղ գտել Ադրբեջանում հրատարակված դպրոցական դասագրքում Քյամրանը պատասխանել է Գալուստ Սահակյանի ոճով. «Միանշանակ հայտարարում եմ, որ գրքում ոչ մի սխալ չկա: Այնտեղ տեղադրված է Հռոմեական կայսրության քարտեզը: Այնտեղ նշված են շրջաններ, որոնք մտել են Հռոմեական կայսրության կազմի մեջ: Այդ շրջաններից մեկը անվանվել է Հայաստան, բայց դա ներկայիս Հայաստանը չէ»,- փորձել է չքմեղանալ Ասադովը: Այսինքն, ըստ ազերի խմբագրի, քարտեզի վրայի Հայաստանը ներկայիս Հայաստանի հետ ոչ մի աղերս չունի:  Զարմանալ պետք չէ, քանի որ թուրք-ազերական պատմագրությունը «գլոբուսից» դուրս է: Քյամրանի մտքի հաջորդ գոհարներին նույնիսկ չեմ էլ անդրադառնա, քանի որ դրանք մեկնաբանելն ուղղակի ամոթ է:

Գրքի հեղինակի անողնաշար և անգրագետ փորձերը քարտեզում պատկերված Հայաստանը ներկայացնել որպես հռոմեական պրովինցիա հօդս են ցնդում քարտեզն ուսումնասիրելիս (լուսանկար): Նախ, դասագրքում պատկերված քարտեզում ներկայացված են Հռոմեական կայսրության արևելյան պրովինցիաները, այլ ոչ թե ողջ Հռոմեական կայսրությունը, որոնք կանաչ և նարնջագույն են պատկերված… : Իսկ Հռոմի հարևան երկրները՝ Հայաստանը, Ասորեստանը, Միջագետքը «գունազարդված» չեն: Խղճուկ վիճակում հայտնված Ասադովը լրագրողներին հայտարարել է, որ գրքում իրոք կոպիտ սխալ է թույլ տրվել՝ բացակայում են Աղվանքը և Ատրպատականը:
Սեփական պատմություն չունեցող ադրբեջանցիները կաշվից դուրս են գալիս պատմություն հորինելու համար և շատ դեպքերում հայտնվում են վատ վիճակում:

Գագիկ Համբարյան