Search
Close this search box.

Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր

Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը երեկ վերադարձել է հայրենիք:

Մանուկյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանացել այս տիտղոսին:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշել է, որ հաջորդ նպատակն օլիմպիական խաղերում հաղթելն է.

«Դեռ գլուխս տաք է, բայց սկսում եմ գիտակցել՝ ինչ աշխատանք եմ կատարել: Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր: Կարծում եմ՝ տարիքն այնքան էլ մեծ նշանակություն չունի:

Մրցակիցներս շատ ուժեղ էին, չեմ ցանկանա առանձնացնել որեւէ մեկին, բայց կարողացա պայքարել ու հաղթել:

Իհարկե, եզրափակիչն ավելի պարտավորեցնող էր: Այդ պահին՝ գորգ մտնելուց առաջ, միայն հաղթանակի մասին էի մտածում: Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է՝ Տոկիո-2020-ի չեմպիոնությունը»,- ասել է Մաքսիմ Մանուկյանը: