Search
Close this search box.

Սիրիայում ռուսական կործանիչ է վթարվել

Սիրիայում ռուսական Су-24 կործանիչ է վթարվել: Անձնակազմը մահացել է,  տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Ռազմական առաջադրանք կատարող կարծանիչի վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ:  Անձնակազմը չի հասցրել կատապուլտի դիմել: Նշվում է, որ թռիչքուղին վնասված չի եղել, հնարավոր է պատճառը տեխնիկայի անսարքությունն է եղել: