Search
Close this search box.

Ներսես Պողոսյանը 12 օր է հացադուլի մեջ է

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավոր Ներսես Պողոսյանը շարունակում է հացադուլը: «Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Ներսես Պողոսյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում, և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 29-ից:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը իր իսկ գործով դատական գործից է բողոքում. ըստ նրա՝ վկաներ են հարցաքննվում, ովքեր գործի հետ առնչություն չունեն, բացի այդ, դատարանը մերժել է իր նկատմամբ ընտրված կալանքի որոշումը փոխելու միջնորդությունը այն դեպքում, երբ առկա են եղել «Ելք» խմբակցության 8 պատգամավորի երաշխավորագրերը: