Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի հերթական զավեշտալի որոշումը. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շիրակի պետհամալսարնի ռեկտորը վերջապես որոշեց ԲՈՒՀ-ի դասախոսական անձնակաազմի հետ կնքել աշխատանքային պայմանագրերը, որոնք հայաստանյան գրեթե բոլոր համալսարաններում և ինստիտուտներում կնքվել են սեպտեմբերի առաջին օրերին… Սակայն Շիրակի մայր ԲՈՒՀ-ում ռեկտոր Մինասյանն այդ ընթացքում ապօրինաբար «ինտեգրված» ուսուցում կոչվածն էր ներդնում, որը Հյաստանում գոյություն չունի, գրադարանի գրապահոցներն էր վերջնականապես ազատում «փոշոտված» և  «վարակված» գրքերից, որի արդյունքում համալսարանի գրադարանի գրքային ֆոնդի կեսից ավելին ոչնչացվեց, ոչ նպատակային ահռելի շինարարական աշխատանքներ էր տանում, որի արդյունքում ԲՈՒՀ-ի բյուջեն դատարկեց և այլ ապօրինի արարքներ էր կատարում: Նրա համար այդ ամենն ավելի կարևոր էր, քան աշխատանքային պայմանագրերի կնքումը:
Հոկտեմբերի 10-ին ռեկտորի կողմից բոլոր ամբիոններ ուղարկված աշխատանքային պայմանագրի ձևաթուղթը բացի զարմանքից և տարակուսանքից այլ բան նորմալ մարդու մոտ չի առաջացնում: Պարոն Մինասյանը ցանկանում է, որ ԲՈՒՀ-ի դասախոսները իրեն խնդրեն, որպեսզի 2017-18 թթ-ի ուստարվա հոկտեմբերի 2-ից նրանց՝ դասախոսներին թույլ տա շարունակել աշխատելու համապատասխան ամբիոններում: Իսկ այն, որ մենք՝ դասախոսներս սեպտեմբերի 1-ից մինչև պարոն Մինասյանի նշած հոկտեմբերի 2-ը աշխատել ենք առանց պայմանագրերի, այդ հանգամանքը ինչպես է բացատրելու ռեկտորը: Մեզ հետ ոչ ոք որևէ պայմանագիր չի կնքել: Ինչի՞ հիման վրա ենք մենք պարոն Մինասյանին խնդրելու, որ վերջինս մեզ թույլ տա հոկտեմբերի 2-ից աշխատելու որպես դասախոս ԲՈՒՀ-ում, եթե մեզ հետ սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 2-ը պայմանագիր չի կնքել… Ո՞րն է այն իրավական փաստաթուղը, որի հիման վրա պարոն Մինասյանը թույլատրելու է դասախոսների դասավանդել:

ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված «բաց նամակի» հրապարակումից հետո ռեկտոր Մինասյանը մի հրաման է սարքել, ըստ որի դասախոսները սեպտեմբերի 1-ից պարապելու էին նախնական դասաբաշխումներով, ընդ որում սեպտեմբերին դասախոսները վարձատրվելու էին ժամավճարով: Սակայն մեզ հրամցված դիմումի այս ձևը հակաիրավական է, քանի որ պրոֆեսորադասախոսական կազմը ծանուցումով ազատված էր աշխատանքից 2017 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ և նախնական դասաբաշխումով պարապելու համար համապատասխան համաձայնագրեր չեն ստորագրվել: Հոկտեմբերի 2-ի արտահերթ գիտխորհուրդում էլ չի բեկանվում նախորդ գիտխորհուրդի որոշումները և ժամավճարը փոխարինվում է դրույքաչափով, այն դեպքում,երբ սեպտեմբեր ամսի համար վճարվելու էինք ժամավճարով:
Սա ռեկտոր Մինասյանի հերթական անօրինական քայլերից մեկն է, որին պետք է արձագանքեն ՀՀ ԿԳ նախարարությունը, և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան պատասխանատուները»: