Search
Close this search box.

«Ժամանակ». Մեր ժամանակի հերոսը. ՀՀԿ-ականները Գեղամյանի պատվին սեղաններ են բացում՝ տոնելու նրա պատմական հաղթանակը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի միջադեպից հետո սկսվել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հերոսականացումը. տարբեր ՀՀԿ-ականներ նրա պատվին տոնական սեղաններ են բացում և բաժակաճառեր ասում։

Մասնավորապես՝ ուրբաթ օրը ԱԺ իր աշխատասենյակում Գեղամյանի տարած պատմական հաղթանակը տոնելու համար սեղան է գցել ՀՀ Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը։ Վերջինս հայտարարել է, որ ինքը ողջունում է բռնությունը, քանի որ միայն բռնության միջոցով կարելի է կարգի հրավիրել չափն անցածներին։

Տոնական սեղաններին հրավիրում են նաև մեր ժամանակների հերոսին, ով առանց ավելորդ համեստության  ընդունում է շնորհավորանքները և խոստանում այսուհետ ևս չտխրեցնել իր երկրպագուներին»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: