Search
Close this search box.

«Ժողովուրդ». Այդպես էլ անհայտ մնաց, թե ով է հափշտակել 200 հազար ԱՄՆ դոլարը

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ այդպես էլ անհայտ մնաց, թե «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից ով էր մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: ՀՀ ոստիկանությունը եւ քննչական կոմիտեն բավարարվեցին տեղի ունեցածի արձանագրությունով: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց Կոմիտեն: Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված էր, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի: Ընդ որում, լուրեր կան, որ նա մի քանի օր ելումուտ է արել բանկում եւ համարվում է «Կոնվերսբանկի» «VIP» հաճախորդ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ էլ գնացել էր գործարք անելու: Թե ինչ է տեղի ունեցել, որ նա հանկարծ որոշել է կառավարչին սպառնալ՝ բանկը կպայթեցնի, անհայտ է: Բայց փաստ է մի բան, որ նա ամենեւին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի եւ երեկ արդեն իրավապահների համար: Անհասկանալի է, թե ինչու են նրա ինքնությունը գաղտնի պահում, կամ նա ինչպես է գրավոր «վտանգավոր սպառնալիք» ներկայացրել, եթե տեղեկություն չկա անգամ, որ զինված է եղել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: