Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի պահվածքն Իրանում. տպավորություն է, թե շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պահվածքից տպավորություն էր, թե նա շարունակում է մասնակցել ՀՀԿ քարոզարշավին, որտեղ պարտադիր չէ արարողակարգը պահպանելը, այլ ավելի կարեւոր է հագուկապով, շարժ ու ձեւով մարդկանց վրա տպավորություն գործելը, այս անգամ առանց սիրելի ժիլետի:

Բանն այն է, որ Թեհրանի օդանավակայանում զինվորական պահակախմբի մոտով անցնելիս, երկու երկրների դրոշների առջեւ խոնարհվելիս՝ վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է արձակված կոստյումով: Վարչապետի կոստյումն արձակված էր նաեւ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ նման դեպքերում արարողակարգի պահանջն է, որ կոստյումի կոճակներից գոնե մեկը կոճկված լինի: Այդպես են վարվում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես պաշտոնական այցերի ժամանակ:

Այդպես պետք է վարվեր նաեւ վարչապետը հատկապես Իրան այցելելիս` երկիր, որտեղ առանձնահատուկ կարեւորություն են տալիս արարողակարգային հարցերին, մարդկանց պահվածքին»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: