Search
Close this search box.

«Կոնվերս բանկ»-ը թալանած անձը նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ

Armtimes.com-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղը թալանած անձը խոշոր չափի գործարք կատարելու համար նախապես պայմանավորվել էր կառավարչի հետ:

Նշանակված ժամին նա եկել է բանկ եւ գնացել կառավարչի սենյակ: Նույն այդ տեղեկություններով, նա սպառնալիքները գրավոր տեսքով է ներկայացրել, որում պահանջել է գումարը փոխանցել իրեն՝ այլապես կպայթեցնի բանկը: Նա գրավոր պահանջ է ներկայացրել՝ այդ կերպ փորձելով խուսափել աղմուկից: Կառավարիչը պահարանում եղած մոտ 200 հազար դոլարը տվել է նրան: Ինչից հետո այդ անձը շարունակել է սպառնալիքներ հնչեցրել եւ պահանջել, որպեսզի կառավարիչն իր հետ դուրս գա սենյակից, այլապես սպառնալիքներն իրականություն կդարձնի:

Մեր տեղեկություններով, սպառնալիք պարունակող գրավոր թուղթն արդեն իսկ առգրավված է: Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք՝ այդ թվում բանկի կառավարիչը:

Հիշեցնենք, որ բանկը թալանվել է այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ին: