Search
Close this search box.

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկված 17-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 33-ամյա Ռուբիկ Թադևոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, իր վարած Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 17-ամյա Էրիկ Խաչատրյանին:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: