Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի վանդալիզմին արձագանքեց նաև «Շիրակ հայրենակցական միավորում»-ը

Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջին գրում է.

««Շիրակ» հայրենակցական միավորումում Ուսուցչի և գրադարանավարի տոները նշելիս, ի թիվս շատ հարցերի. վաստակաշատ մանկավարժների, ուսուցիչների և գրականագետների կողմից խիստ վրդովմունք և զայրույթ արտահայտվեց լրատվամիջոցներով հայտնի դարձած աննախադեպ մի երևույթի նկատմամբ, որը վերաբերում է Շիրակի համալսարանի գրադարանի ընդհանուր ֆոնդի (138131 միավոր) զգալի մասը (ըստ շրջանառված լուրերի՝ 15 տ)՝ որպես «անպետք» գրականություն, ոչնչացման փաստին:

«Շիրակ հայրենակցական միավորումը», որի հանրաճանաչ անդամներից շատերը Լենինականի մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Շիրակի համալսարան) շրջանավարտներ են, դատապարտում են համալսարանի ղեկավարության կողմից գրքի նկատմամբ դրսևորած նման վայրագությունը:

Հորդորում ենք նորընծա ռեկտոր Սահակ Մինասյանին՝ արդեն բավականին աղմուկ բարձրացրած իր մի շարք «բարեփոխումների» արդյունքում չվնասել 80-ամյա կրթօջախի բարի համբավը:

Այս անօրինական փաստի կապակցությամբ հրավիրում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության, Շիրակի մարզպետարանի և պատկան այլ մարմինների ուշադրությունը»: