Search
Close this search box.

Ոստիկանության աշխատակից Արմեն Եդիգարյանի միլիոնների հասնող ունեցվածքը

Այս տարվա հուլիսի 1-ից ընդլայնվել է հայտարարգրեր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը, պարտադիր պահանջ է, որ միջին և մանր օղակի պաշտոնյաները ևս հայտարարագիր լրացնեն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերում իրենց աշխատավարձերի համեմատ հսկայական ունեցվածք են ներկայացրել:

Ցանկում առավել ուշագրավ է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի պետ Արմեն Եդիգարյանի ունեցվածքը:Նա հսկայական անշարժ գույք է հայտարարագրել՝ 4 բնակարան, մեկ հողամաս, ավտոտնակ, երեք ոչ բնակելի տարածք և երկու նոր կառուցվող բնակարան: Այս պաշտոնյան հյատարարագրել է ընդամենը 1 մլն 984 հազար դրամ աշխատավարձ, բայց նրա դրամական միջոցները կազմել են 50 մլն դրամ, 60 հազար դոլար և 25 հազար եվրո: